«Спасибо Владимир Владимирович… хотел бы Вас поблагодарить… Я рад этой встрече…» /տեսանյութ/
«Спасибо Владимир Владимирович… хотел бы Вас поблагодарить… Я рад этой встрече…». Նիկոլ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպման ընթացքում մի քանի անգամ շնորհակալություն է հայտնել նրան՝ ուրախություն հայտնելով, որ չորս ժամ տևած բանակցությունների արդյունքում «գոնե ինչ-որ համաձայնություն» հաջողվել է ձեռք բերել։ Հավելենք, որ գերիների հարցով Փաշինյանին չի հաջողվել որևէ պայմանավորվածություն ձեռք բերել։
Հիշեցնենք, հունվարի 8-ի իր ֆեյսբուքյան գրառման մեջ Փաշինյանը որպես «առաջնահերթություն նշել էր գերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև մարմինների լիարժեք փոխանակումը»:
Իսկ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանն էլ երեկ գրել էր. «Հայկական կողմի համար անկյունաքարային և սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը: Առանց այս հարցերի լուծման կամ էական առաջընթացի չափազանց դժվար կլինի տնտեսական օրակարգի արդյունավետ քննարկումը և հայկական կողմը այս խնդրի քննարկումը համարում է մոսկովյան հանդիպման առանցքային թեմաներից մեկը»: