03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀՀԿ ԳՄ վերջին նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը կուսակիցներին ասել է․ Հրապարակ

Գրվեց, որ ՀՀԿ ԳՄ վերջին նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը կուսակիցներին ասել է, թե այլեւս չի ցանկանում ակտիվ քաղաքականություն վերադառնալ։ Ասե՞լ է նման բան ձեր նախագահը՝ երեկ մեր լրագրողը հարցրել է Էդուարդ Շարմազանովին։ «Սերժ Սարգսյանը ՀՀԿ նախագահն է, երկրորդ՝ ի՞նչ նկատի ունեք «ակտիվ քաղաքականություն» ասելով։ Հիմա ես ակտիվ քաղաքականությամբ զբաղվո՞ւմ եմ․ զբաղվում եմ, չէ՞։ Ակտիվ քաղաքականությամբ զբաղվելն ու իշխանության ձգտելը տարբեր բաներ են։

Մի բան կարող եմ վստահեցնել, որ ՀՀԿ-ն այս պահին իշխանության չի ձգտում, ՀՀԿ-ն որեւէ մեկի հետ գաղտնի բանակցությունների մեջ չէ եւ պլաններ չի գծում, որ ապագա պառլամենտում ունենա ներկայացվածություն»։ Իսկ 17 ուժերի մեջ կա՞ն այդպիսիները։ «Ես չգիտեմ, այդպիսի ուժեր չեմ ճանաչում, օրը կգա, բարին՝ հետը, կտեսնենք»։ 

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ