09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Սուրբ Ծննդյան տոնը՝ Ստեփանակերտում

Սուրբ Ծննդյան տոնը՝ Ստեփանակերտում

Սուրբ Ծննդյան օրը՝ հունվարի 6-ին, Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի բակում «Երազանք» զարգացման հիմնադրամի կողմից՝ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի և Ստեփանակերտի քաղաքապետարանի մասնակցությամբ, կազմակերպվել էր Սուրբ Ծննդյան միջոցառում։
Միջոցառման շրջանակներում Ստեփանակերտում հնչեց հոգևոր երաժշտություն՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կամերային կազմի (դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան), Արցախի պետական կամերային երգչախմբի (խմբավար՝ Նինա Գրիգորյան), սոպրանո Սիրանուշ Գասպարյանի կողմից։
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, շնորհավորելով ներկաներին Սուրբ Ծննդյան առթիվ, մաղթեց, որ տոնական տրամադրությունն ուղեկից լինի բոլոր հայերին։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ