03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Ասում են՝ իրենց սարքն է անցնում. քարտեզ-մարտեզ՝ իրենց հեչ վեջը չի. Ժողովուրդն իր ունեցվածքը հանում է». Շուռնուխ համայնքի ղեկավար

Շուռնուխում վիճահարույց դարձած 12 տների բնակիչներին թշնամու կողմից ներկայացված նախնական վերջնաժամկետը հունվարի 5-ն է: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում փոխանցեց Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը:

«Արդեն վերջնական ով ինչ ունի, պետք է հանի, որովհետև իրենք ասում են՝ սա ադրբեջանական տարածք է, ու մեզ տվել են մինչև ամսի 5-ը: Ժողովուրդն իր ունեցվածքը հանում է»,- ասաց նա: Հարցին, թե ուր պետք է գնան, պատասխանեց. «Դե, մի մասին գյուղում տեղավորել ենք, ազատ տներ եղել են, մի մասն էլ՝ Գորիս-Ղափան արդեն գնացել են, վարձով ապրում են»:

Դիտարկմանը, թե խորհրդային քարտեզներ են հրապարակվում, որտեղ Շուռնուխը Խորհրդային Հայաստանի տարածք է, արձագանքեց. «Իրենք ասում են՝ իրենց սարքն է անցնում. քարտեզ-մարտեզ՝ իրենց հեչ վեջը չի: Ասում է՝ արդեն վերևներում ոնց որոշված է, էդպես է»:

Հակոբ Արշակյանը նշեց, որ իշխանությունների անելիքների մասին տեղյակ չէ, բայց համապատասխան փաստեր է պատրաստում արխիվից, որպեսզի սահմանազատման ժամանակ ներկայացնի. «Ինչ որ մեր ձեռքի տակ կա՝ կազմակերպենք, որպեսզի ներկայացնենք վերջնական այդ հանդիպման ժամանակ»

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ