Վերջին օրերին նկատվող ցուրտը երկար չի տեւի. օդերեւութաբան
Վերջին օրերին Հանրապետության տարածքում ջերմաստիճանը նվազել է, բայց ցուրտը երկար չի տևի: Այդ մասին այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոյանը:
Նա նշեց, որ այս գիշեր Արարատյան դաշտում օդում հնարավոր է ջերմաստիճանի անկում մինչև 0°C, հողի մակերևույթին -1…-2° C ցուրտ:
՛՛Հանրապետության տարածքում դիտված տեղումները, Գորիսում թաց ձյունը պայմանավորված է հյուսիս-արևելքից ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ: Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, սակայն շաբաթ և կիրակի օրերին դարձյալ տեղումներ են սպավում` անձրևների տեսքով և հիմնականում հյուսիսային շրջաններում՛՛,- ասաց նա՝ նշելով, որ տեղումներ սպասվում են նաև Երևանում և հարավային շրջաններում:
Բանախոսը նշեց, որ այսօր Երևանում ցերեկային ջերմաստիճանը կլինի 12-13 աստիճան, իսկ վաղվանից կսկսի բարձրանալ և հասնել մինչև 14-17 ջերմաստիճանի:
՛՛Վաղվանից ամբողջ հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա և առավելագույնը կհասնի 18 աստիճանի՛՛,- ասաց Պետրոսյանը:
Անդրադառնալով Արարատյան դաշտում ցրտահարության վտանգին՝ բանախոսը նշեց, որ ցրտահարություն չի սպասվում:
՛՛Հողի ներքևի մակերևույթին է միայն ցածր ջերմաստիճանը, իսկ վերգետնյա հատվածում ցածր ջերմաստիճան չի կանախտեսվում : Գյուղացին, բացի այդ, արդեն բերքը հավաքել է՛՛,- ասաց նա: