27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայ լեռնագնացները հաղթահարեցին Էլբրուսը

Հուլիսի 4-ին Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հավաքականի երեք լեռնագնացները բարձրացան եւ հաղթահարեցին Եվրոպայի ամենաբարձր գագաթը՝ Էլբրուսը (5641մ):

Մինչեւ գագաթ վերելքը տեւեց երեք օր: Հայ լեռնագնացներն ապացուցեցին, որ ի զորու են հաղթահարել նաեւ Եվրոպայի ամենաբարձր գագաթը:

Մեր թիմի կազմում էին. Գարեգին Ունուսյանը, Լեւոն Մովսեսյանը եւ սկսնակ լեռնագնաց Սուրեն Պետրոսյանը:

Հայ լեռնագնացները կվերադառնան Հայաստան հուլիսի 6-7:

Հիշեցնենք, որ Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հավաքականի լեռնագնացներն արդեն հաղթահարել են Կազբեկը (5033մ) եւ Դեմավենդը (5671մ):

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ