09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Սպիտակ Տունը, ցուցադրության հանելով հայկական գորգը, ուղերձ է հղում Թուրքիային. թուրքական մամուլ

Սպիտակ տունը հայտարարել է, որ պատրաստվում է նոյեմբերի 18-23-ը հայ որբերի գործած գորգը ցուցադրել նախագահական նստավայրի այցելուների սրահում: Լուրը մեծ արձագանք է ստացել թուրքական մամուլում, գրում է Ermenihaber.am-ը: Սպիտակ տան այդօրինակ քայլը մեկնաբանվել է որպես Թուրքիային հասցեագրված ուղերձ: 

Մասնավորապես թուրքական «elazigdanhaber» լրատվական կայքը նշում է, որ հայկական գորգի ցուցադրումը  կարելի է դիտարկել  Անկարայի և Վաշինգտոնի միջև Ինջիրլիք ռազմաբազայի շուրջ բանակցությունների համատեքստում: 

ԱՄՆ-ը ցանկանում է ռազմաբազան օգտագործել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը հարվածելու համար:  Որպես այս տեսակետի հիմնավորում, նշվում է, որ  հայ որբերի գորգը  Հայոց ցեղասպանության խորհրդանիշ է դարձել, և դրա ցուցադրմանը բազմիցս խոչընդոտել է հենց Սպիտակ Տունը՝ հրաժարվելով այն հանել իր պահեստից: 

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ