26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

14 գեներալ Փաշինյանի հրաժարականի կոչով է հանդես գալիս

Հարգելի հայրենակիցներ,

Մենք՝ ՀՀ Զինված Ուժերի պահեստազորի և պաշտոնաթող գեներալներս, 

վտագնավոր համարելով Հայրենիքի առջև ստեղծված տագնապալի իրավիճակը,

գիտակցելով օր առաջ լուծումներ գտնելու անհրաժեշտությունը,

կարևորելով մեր պետության համար պրոֆեսիոնալիզմի և արդյունավետ արտաքին ու ներքին քաղաքականության անհրաժեշտությունը,

առաջնորդվելով պետության ընդհանուր անվտանգության և սահմանների անձեռնմխելիության առաջնային խնդիրներով,

առանցքային համարելով նոր, պրոֆեսիոնալ, բանիմաց ու քաղաքականապես պատրաստված իշխանությունների ձևավորման հրամայականը,

սույն կոչով դիմում ենք մեր հասարակությանն ու իշխանություններին:

Ցավոք, վերջին զարգացումներն ու սանձազերծված պատերազմը պատճառ դարձան մեր Հայրենիքի ու նրա անվտանգության կարևորագույն հատվածի կորստի համար: Մեր Ժողովուրդն ու Բանակը, իրենց ուժերի լարումով կանգնեցին Հայրենիքի պաշտպանության ճակատում ու թիկունքին, սակայն անգրագետ, անփույթ և մեծամիտ իշխանությունները մեր երկիրը տարան կործանարար ճանապարհով:

Անհրաժեշտ է օր առաջ վերակազմակերպվել ու դրանում ներգրավել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ողջ ներուժը, վերլուծել ու գնահատել ստեղծված իրավիճակը, նախանշել ճշմարիտ ուղիները և արագ ձեռնմուխ լինել դրանց կյանքի կոչմանը: Այսօր, առավել քան պահանջված է Ազգ-Բանակ սկզբունքի ներքո համախմբվելու և առաջնորդվելու մոտոցումները:

Մենք կոչ ենք անում մեր հասարակությանը՝ սթափ նայել օրեցոր ահագնացող հիմնախնդիրներին ու տարածաշրջանում անվտանգային նոր սպառնալիքներին: Այդ նպատակով կարևոր ենք համարում երկրում ներքաղաքական կայունության հաստատումը, օր առաջ ապահովելով նոր՝ գրագետ, բանիմաց ու փորձառու իշխանությունների ձևավորումը, պետական բոլոր կառույցների ու հատկապես բանակի խնդիրների հստակ ձևակերպումը: Գործող իշխանությունները ցույց տվեցին, որ ի զորու չեն կառավարել պետությունը, չունեն դրա համար անհրաժեշտ որակներ, չեն կարող կրել Հայրենիքի առջև ստանձնած ծանր պատասխանատվության բեռը, և պետք է անհապաղ հրաժարական տան:

Մենք այսօր էլ կանգնած ենք մեր ժողովրդի ու բանակի կողքին, և պատրաստ ենք մեր ջանքներն ուղղել հանուն անվտանգ Հայաստանի ու Արցախի: Ստեղծված իրավիճակում, մեր դաշնակից երկրի՝ ՌԴ խաղաղարար ջանքերին զուգահեռ, պետք է անմասն չմնանք ու պատրաստ լինենք թշնամու ցանկացած ոտնձգության: Սա է օրվա հրամայականը:

Սեյրան Օհանյան – ՀՀ ԶՈւ գեներալ-գնդապետ

Յուրի Խաչատուրով – ՀՀ ԶՈւ գեներալ-գնդապետ

Մովսես Հակոբյան- ՀՀ ԶՈւ գեներալ-գնդապետ

Միքայել Գրիգորյան- ՀՀ ԶՈւ գեներալ-լեյտենանտ

Հայկ Քոթանջյան- ՀՀ ԶՈւ գեներալ-լեյտենանտ

Լևոն Մնացականյան- ՀՀ ԶՈւ գեներալ-լեյտենանտ

Արշավիր Ղարամյան- ՀՀ ԶՈւ գեներալ-լեյտենանտ

Ալիկ Միրզաբեկյան- ՀՀ ԶՈւ գեներալ-լեյտենանտ

Սամվել Կարապետյան- ՀՀ ԶՈւ գեներալ-մայոր

Արմեն Ղահրամանյան- ՀՀ ԶՈւ գեներալ-մայոր

Վլադիկ Հովհաննիսյան- ՀՀ ԶՈւ գեներալ-մայոր

Վյաչեսլավ Դանիելյան- ՀՀ ԶՈւ գեներալ-մայոր

Վալերի Գրիգորյան- ՀՀ ԶՈւ գեներալ-մայոր

Աշոտ Պետրոսյան- ՀՀ ԶՈւ գեներալ-մայոր

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ