Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի մատուռը չի տեղափոխվի. տնօրինությունը վերանայել է որոշումը. Տեր Աշոտ քահանա Սաֆարյան
Ինչպես արդեն հայտնել էինք Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի Սուրբ Աստվածածին մատուռը հիվանդանոցի տնօրինության որոշմամբ հիվանդանոցի ներսից պետք է տեղափոխվեր դուրս՝ հիվանդանոցին հարակից տարածք: Որոշումը, սակայն, հիվանդանոցի տնօրինությունը վերանայել է: Նոր որոշման համաձայն՝ մատուռը կմնա իր տեղում և կշարունակի առաջվա նման ծառայել մարդկանց: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց Սուրբ Աստվածածին մատուռի հոգևոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը:
Նա ասաց, որ այսօր հեռախոսազրույց է ունեցել հիվանդանոցի տնօրենի՝ Արման Հովակիմյանի հետ, վերջինս էլ քահանային հայտնել է այդ ուրախալի լուրը :
»Տնօրենը ասաց, որ մատուռը կմնա և կգործի հիվանդներին և բժիշկնեին հասանելի միջավայրում, որտեղ էլ գործում է արդեն քսանյոթ տարի: Մեզ մնում է միայն օգնել Արման Հովակիմյանին՝ հարցին տված իր իմաստուն և քրիստոնեական մոտեցման համար»,-նշեց Տեր Աշոտը:
Քահանայի խոսքով՝ պետք է առաջիկայում հանդիպեն հիվանդանոցի տնօրենի հետ՝ հարցի շուրջ առերես խոսելու և հետագա անելիքները քննարկելու համար. «Ըստ երևույթին հիվանդանոցում շինարարական աշխատանքները ավարտելուն պես մատուռը կրկին կվերաբացի»,-հույս հայտնեց Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը: