15 Հունիսի, Saturday, 2024
KFC

Հայաստանում դեկտեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1098, 38 մահ

Հայաստանում դեկտեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1098 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 150 218-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 27 քաղաքացի, մահացածների թիվը 2556 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 11 դեպք: Դեկտեմբերի 16-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 637 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 38 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3182-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1242 է, ընդհանուր առողջացածներինը՝ 128 694, փաստացի բուժվողներինը՝ 18 331 (մեկ օրում նվազել է 182-ով): Մեկ օրում արվել է 3272 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 554 909 թեստ:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ