Կարանտին է հայտարարվել. էբոլայի վտանգ կա
Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանում երեկ երեկոյան վայրէջք կատարած ինքնաթիռի ուղևորներից մեկին Էբոլա վիրուսի կասկածանքով տեղափոխել են Ստամբուլի Մարմարայի համալսարանի հիվանդանոց, գրում է թուրքական haberler-ը: Հիվանդանոցի շտապօգնության կենտրոնում կարանտին է հայտարարվել:
Պարզվել է, որ Թուրքիայի օդային տարածքով անցնող ինքնաթիռում գտնված Կոտ դ’Իվուարցի մի կնոջ ջերմությունը բարձրացել է և սրտխառնոց է սկսվել, ինչի պատճառով էլ ինքնաթիռը վայրէջք է կատարել Ստամբուլի օդանավակայանում:
Հիվանդանոցի շտապօգնության բաժանմունքն անմիջապես դատարկվել է, կարանտին է հայտարարվել: