01 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Իշխանական խմբակցությունը տապալեց ԱԺ-ում ռազմագերիների հարցով քննարկումը

ՀՀ Ազգային ժողովի նիստն ընդմիջվեց 20 րոպեով: Նման խնդրանքով նիստը նախագահողին դիմեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Խմբակցության ղեկավարը ընդմիջում խնդրեց հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկումը փակ ռեժիմով անցկացնելու հարցի քվեարկման ընթացքում: Ըստ «Իմ քայլը» խմբակցության՝ Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գերի ընկած անձանց փոխանակման հարցը պետք է քննարկել դռնփակ, ինչին դեմ էր արտահայտվում ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ պատճառաբանելով, որ այդ հարցը պետք է քննարկվի բաց ռեժիմով, որպեսզի քաղաքացիները տեղյակ լինել ամեն ինչից:

«Բարգավաճ Հայաստանը» չի մասնակցում նիստին։ Իրենց համար այժմ չկա այլ օրակարգ, բացի վարչապետի հրաժարականի հարցից:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ