Դարձյալ գաղտնի։ ԿԳՄՍ աշխատակազմում տեղյակ չեն եղել Բարձրագույն կրթության մասին օրենքի՝ մեծ աղմուկ հանած փոփոխության մասին
ՀՀ ԿԳՄՍ աշխատակազմում տեղյակ չեն եղել Բարձրագույն կրթության մասին օրենքի՝ մեծ աղմուկ հանած փոփոխության մասին, համաձայն որի՝ ԲՈւՀ-ի ռեկտորին այսուհետ ընտրում է ոչ թե խորհուրդը, այլ կարող է նշանակել նախարարը։ Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ Արայիկ Հարությունյանը, Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական նշանակվելուց առաջ, բոլորից գաղտնի անձամբ գնացել է արդարադատության նախարարություն և տեղում կատարել այդ փոփոխությունը, որպեսզի հետագայում ինքը ԵՊՀ ռեկտոր նշանակվի, քանի որ վստահ է՝ ԲՈւՀ-ի խորհուրդը երբեք իրեն չի ընտրելու այդ պաշտոնում, գրում է Mediaport-ը։
Ոչ ԿԳՄՍ իրավաբանական վարչությունը, ոչ էլ ԲՈւՀ-երի խորհուրդները տեղյակ չեն եղել Հարությունյանի ինքնագործունեության մասին։ Նշենք, որ Բժշկական համալսարանը կոչ է արել հետ կանչել օրենքի նախագիծը։ ԵՊՀ ուսանողական խորհուրդը ևս դեմ է արտահայտվել նախագծին։ Նույն կարծիքին են նաև այս օրերին հարցազրույցներով և մեկնաբանություններով հանդես եկող տասնյակ գիտաշխատողներ