Ինչպես մազերն ավելի խիտ դարձնել. պրակտիկ խորհուրդներ
Մազաթափությունը կանանց համար տհաճ ու ցավալի խնդիր է: Բարակ մազերի պարագայում չես կարողանում ստանալ այն սանրվածքը, որը ցանկանում ես, մազերն անառողջ տեսք են ունենում: Ինչ անել, որպեսզի մազերն ավելի խիտ դառնան:
- Համապատասխան սանրվածք: Սանրվածքը կարող է մազերին շքեղ տեսք տալ` այն վիզուալ ավելի խիտ ցույց տալով: Մասնավորապես, կարելի է հատուկ նյութերով մազերին ալիքներ տալ, ինչից դրանք ավելի խիտ կթվան:
- Կարճ կամ միջին կտրվածք: Նման սանրվածքը եւս մազերին ավելի փարթամ տեսք է տալիս:
Փարթամացնել մազերը ֆենի միջոցով: Նոր լվացած ժամանակ կախեք գլուխն ու ֆենով մազերը չորացրեք` ծայրերից դեպի արմատները: Այնուհետեւ սանրով մի քիչ ավելի բարձրաքցրեք մազերը` դրանց ավելի փարթամ տեսք տալու համար: