13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Նախագահի թեկնածուն մեկ ամսվա ընթացքում 100 մլն դոլար է հավաքել

ԱՄՆ-ի նախագահի հանրապետական  թեկնածու Միթ Ռոմնին միայն հունիս ամսվա ընթացքում ռեկորդային գումար է հավաքել: Նրան հաջողվել է ավել քան 100 մլն դոլար ստանալ իր քարոզարշավի շրջանակներում, հաղորդում է “Reuters”-ը:

Մայիսին նմանատիպ  հավաքից ստացվել էր 77 մլն դոլար: 100 մլն դոլարը ռեկորդային ցուցանիշ է նախագահական քարոզարշավի համար:

Բարաք Օբամայի դեմոկրատական քարոզարշավի հունիսի տվյալները դեռեւս չեն հրապարակվել:

ԱՄՆ-ի օրենքների համաձայն` թեկնածուներին անհատների կողմից գումարներ նվիրաբերելու սահմանափակում կա: սակայն գոյություն ունեն նաեւ հատուկ քաղաքական “սուպերհանձնախմբեր”, որոնք աջակցում են հանրապետական թեկնածուներին  եւ այտեղ եւս կարելի է միջոցներ ներդնել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ