08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ամերիկահայերը ստորագրահավաք են սկսել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով

Ամերիկահայերը ստորագրահավաք են սկսել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Նախաձեռնության հեղինակը Բոստոնում հրապարակվող «Հայրենիք» շաբաթաթերթն է։ Թերթի վերջին խմբագրականում գրված է, որ ԱՄՆ–ի հայկական համայնքը պատրաստվում է նոյեմբեր ամսվա վերջին հինգշաբթիին` Գոհաբանության տոնին կամ Thanksgiving–ին, մասնակցել 23 տարի շարունակ տեղի ունեցող «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին։

«Այս անգամ, հանուն հայության և ի շահ Հայաստանի և Արցախի պատվի, դրամահավաքի հետ մեկտեղ ժամանակն է ապիկար և ձախողած վարչապետին և իր վարչակազմին հրաժարման պահանջով ստորագրահավաք կատարելը»։

Թերթը հիշեցնում է, որ ամեն տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին ամերիկահայերը գումարներ են նվիրաբերել` նպատակ ունենալով շենացնել, վերանորոգել Արցախն ու Հայաստանի սահմանամերձ շրջանները։ Ավելի քան 20 տարվա օժանդակություններով բազմաթիվ ծրագրեր են կատարվել` կառուցվել են կրթօջախներ, ճանապարհներ, զարգացվել է գյուղատնտեսությունը, անասնաբուծությունը, կազմակերպվել են մշակութային միջոցառումներ և այլն։

«Հայորդին համոզված էր, որ այս մարտահրավերները կարելի էր հաղթահարել, և համահայկական ճիգերով կերտեց կատարելագործված և արդիականացած ենթակառույցներ Արցախում»։

Նշված է, որ արդեն ավարտված էին արդեն ադրբեջանական կողմին անցած Հադրութ քաղաքի, Սպիտակաշեն և Վանք գյուղերի ջրամատակարարաման ծրագրերը, պատրաստ էր Շուշիի մոտ գտնվող Քարին տակի մանկապարտեզը, համայնքային կենտրոնը, դպրոցի մարզադահլիճը։

«Նշված կառույցների մի մասը արդեն իսկ քարուքանդ եղած է ադրբեջանցիների կողմից, իսկ կիսավարտ աշխատանքները մատնված են անորոշ ճակատագիրի»,։

«Հայրենիքը» գրում է, որ սեպտեմբեր 27-ից` պատերազմի առաջին օրվանից, հայ համայնքը լծվել է ակտիվորեն օժանդակություններ ուղարկելուն, սակայն նոյեմբերի 10-ից սկսած` Արցախը կործանման շեմին է։

«Պետք է շտկենք մեր աչքերը և մեկ օր առաջ լծվենք մեր արժանապատվությունը փրկելուն` ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն հիմնելով և փրկելով հավելյալ կործանման շեմին հասած Հայաստանն ու Արցախը», – գրված է թերթում։

«Հայրենիքը» շեշտում է, որ պետք է շարունակել գումարներ ուղղել հիմնադրամին, սակայն այդ գումարները չպետք է ծախսվեն ապիկար կառավարության աշխատավարձերի և պարգևների համար։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ