Մեկ օրում գրանցվել է 1667 կորոնավիրուսի վարակման դեպք, 40 մահ
Հայաստանում նոյեմբերի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 123 646 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 1667-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 86 022 (+2366) մարդ, այս պահին բուժվում է 30 504-ը (-739):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 2388 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1900 (+30), իսկ այլ պատճառներով՝ 488 (+10):
Մեկ օրում մահացել է 40 մարդ: