03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչո՞ւ պատերազմից 2 օր հետո չարեց այն, ինչն արեց 40 օր հետո. գոնե այսքան երեխու գլուխ չէիր ուտի». զոհված զինծառայողի մայրը՝ վարչապետին

ԱԺ երեկվա նիստում շահարկել են որդի կորցրած մոր անունը, իբր, ինչ-որ մեկի թելադրանքով եկել եմ այստեղ վիշտը սրտիս ու ելույթ եմ ունեցել, հանրահավաքում ասաց պատերազմում զոհված կապիտան Մկրտիչ Օհանյանի մայրը՝ Անահիտ Օհանյանն՝ ընդգծելով, որ ինքը պատվերով համերգ տվող չի, և որ ոչ ոք բարոյական իրավունք չունի շահարկելու որևէ մոր անուն:

Մայրը դիմելով վարչապետին՝ ասաց.

«Դու ունե՞ս անձնագրային բաժին, առողջապահության նախարարություն, եթե ունես, ուրեմն իմ մասին տվյալներ նրանցից վերցնեիր, ոչ թե լրտեսներ ուղարկեիր իմ հիմնարկություն, ես ասել էի, որ բուժքույր եմ աշխատում»:

 

Նա նաև հարց հնչեցրեց, թե ինչո՞ւ վարչապետը պատերազմից 2 օր հետո չարեց այն, ինչն արեցի 40 օր հետո. «Գոնե այսքան երեխու «գլուխ չէիր ուտի»»:

Անահիտ Օհանյանը նաև հայտնեց, որ հունիս, հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսների սպաների տան վարձն անգամ չի փոխանցվել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ