26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Զինված ուժերը, ՊՆ-ն և ԳՇ-ն պարբերաբար երկրի ղեկավարին ներկայացրել են օպերատիվ իրավիճակը, և շատ լուրջ վերլուծության արդյունքում է կատարվել այս որոշումը. Դավիթ Տոնոյան

Կառավարությունը, սփյուռքը, ամեն ինչ արել է, որ մենք հաջողության հասնենք, Առաջին ալիքի եթերում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
 
«Զինված ուժերը, ՊՆ-ն և ԳՇ-ն պարբերաբար երկրի ղեկավարին ներկայացրել են օպերատիվ իրավիճակը, և իրադրության շատ լուրջ վերլուծության արդյունքում է կատարվել այս որոշումը։ Շուշիի շուրջ տեղի ունեցող գործողությունները եղել են շատ դինամիկ։ Օրինակ, եղել է, որ մեր մամուլի խոսնակը ներկայացրել է մի իրավիճակ, մինչ նա ներկայացնում էր, այնտեղ իրավիճակ է փոխվել։ Քաղաքը պաշարված էր, շրջափակված էր, բայց հերոսամարտը շարունակվում էր։ Որոշ ժամանակահատվածում ունեցել ենք առավելություն», – ասաց Դավիթ Տոնոյանը։
 
«Այն, ինչ կատարվել է թիկունքային ապահովության տեսանկյունից, արվել է անհնարինը։Մոբիլիզացիոն ռեսուրսն արել է առավելագույնը։ Մենք գործում էինք սպառազինության մակարդակի տոտալ շրջափակման մեջ», – ասաց նախարարը։
 
Հարցին՝ ինչո՞ւ հասարակությանը չէր ներկայացվում իրավիճակը, նախարարն արձագանքեց.
 
«Մենք շատ ճիշտ ներկայացրել ենք իրավիճակը, ճիշտ տեղեկություններ, որոշ ժամանակ անհրաժեշտ էր նաև հակառակորդին մոլորության մեջ գցել։ Չեմ ընդունում այն տեղեկությունը, որ հասարակությանը մոլորության մեջ ենք գցել»։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ