Թուրքիայում հակահայ բնույթի մրցույթ են հայտարարել
Թուրքիայի Գազի համալսարանի գեղարվեստի ֆակուլտետում հայտարաված “Հայերի դաժանությունը պատկերող աֆիշի միջազգային մրցույթի” արդյունքների հրապարակման համար ընտրվել է Հրանտ Դինքի սպանության օրը` հունվարի 19-ը: Այս մասին տեղեկացնում է Ստամբուլում հրատարակվող հայկական “Ագոս” երկլեզու /հայերեն, թուրքերեն/ շաբաթաթերթը, գրում է Ermenihaber.am-ը:
Մրցույթը կազմակերպվել է վերոնշյալ ֆակուլտետի և Թուրքիայում Ադրբեջանի դեսպանության համագործակցությամբ: Մրցույթի հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ թուրքերը իբրև թե գթասիրտ են եղել, բայց հայերի դավաճանանության հետևանքով վերջ է դրվել երկու ժողովուրդների միջև եղած երբեմնի հավատարմությանը:
Ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Ալև Չաքմաքօղլուն ասել է, որ, մրցույթի նպատակը առաջին աշխարհամարտի ընթացքում և հետո թուրք ազգի նկատմամբ հայերի իրականացրած կոտորածներն անտարբերության մատնած աշխարհին սթափեցնելն է: Մրցույթին մասնակցելու կոչ է արվել բոլոր այն արվեստագետներին, ովքեր կարևորում են մարդու իրավունքները:
Ermenihaber.am