Նոր պաշտոնանկություններ
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրերի համաձայն այսօր աշխատանքից ազատվել են ՝ ԱՀ նախագահի օգնական Ռուդիկ Մարտիրոսյանը, ԱՀ գլխավոր դատախազի տեղակալներ Էրիկ Վերդիյանը և Սասուն Գաբրիելյանը, ԱՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ Արմեն Սողոմոնյանը, Վաղաժամկետ դադարեցվել են ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Եղիշե Արզումանյանի լիազորությունները:
Հանրապետության նախագահը հաստատել է նաև կառավարության որոշումներ, համաձայն որոնց ազատվել են պաշտոններից՝ ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի առաջին տեղակալ Արկադի Սողոմոնյանը, ԱՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Դավիթ Ավանեսյանը, ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Էրիկ Գրիգորյանը, ԱՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Գագիկ Հայրապետյանը, ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետի օգնական Արտակ Առստամյանը։ Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։