02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Չեմ կարծում, թե ունենք մի իրավիճակ, որ պետք է դիմենք լոքդաունի. ՀՀ փոխվարչապետը՝ կորոնավիրուսային իրավիճակի մասին

Չեմ կարծում, թե ունենք մի իրավիճակ, որ պետք է դիմենք լոքդաունի, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսային իրավիճակին։

«Որովհետև, եթե անցած փորձն ամփոփենք, ոչ միայն Հայաստանի, այս պահի դրությամբ, կարծում եմ, որ նման օրակարգ չենք ունենալու», – ասաց նա։

Մհեր Գրիգորյանը կոչ արեց կանխարգելիչ բոլոր միջոցառումները պահպանել, քանի որ դա ամենաարդյունավետ լուծումն է այս իրավիճակից դուրս գալու համար։

Փոխվարչապետի խոսքով՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնող 24 միջոցառումները շատ լուրջ դերակատարություն ունեցան ու իրավիճակը, առնվազն, եթե ոչ լիարժեք, վերականգնվեց։

«Կարծում եմ՝ խնդիրների չեզոքացման ֆունկցիան զգալիորեն կատարվեց։ Պետք է հաշվի առնենք՝ ծախսերը պետք է իրականացնել ոչ թե շատ, այլ՝ արդյունավետ», – ընդգծեց Գրիգորյանը։

ՀՀ փոխվարչապետն ասաց, թե կորոնավիրուսի համար, այո, ՀՀ կառավարությունը շատ հաճախ գնումներ իրականացրել է մեկ անձից, սակայն չի կարող նշել՝ քանի տոկոսն է գնումների այդպիսին եղել, բայց վստահեցրեց՝ կորոնավիրուսի հետ կապված բոլոր հաշվետվությունները կան ու լինելու են։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ