02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ո՞վ կամ ի՞նչը կարող է կոտրել Բաքվի բռնապետին․ Փաստ

Ադրբեջանաթուրքական հրոսակները վարձկան ահաբեկիչների հետ միասին շարունակում են պատերազմական հանցագործությունները՝ թիրախավորելով Արցախի բնակավայրերը, քաղաքացիական անձանց ու քաղաքացիական ենթակառուցվածքները: Նրանք այդպես էլ չեն պահպանում իրենց կողմից ստորագրված մարդասիրական հրադադարի պայմանավորվածությունները: «Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի վարքագիծը բնորոշ է իրեն: Հատկապես հիմա, երբ ունի Թուրքիայի անվերապահ աջակցությունը, Ադրբեջանն իրեն շատ վստահ է զգում:

Ալիևը ակնհայտ քամահրանք ունի միջազգային կառույցների նկատմամբ, և իր ելույթներում նա պարբերաբար շեշտում է դա: Նրան կասեցնել կարող են միայն հայկական բանակը և Ռուսաստանը»,- թերթի հետ զրույցում ասում է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի փորձագետ Դավիթ Մաթևոսյանը: Ինչ վերաբերում է միջազգային կառույցներին ու հատկապես եվրոպական երկրներին, ապա, ըստ փորձագետի, նրանք ցանկանում են ամեն կերպ չվնասել խնդրի կարգավորմանը և չդիտարկվել որպես կողմնակալ կողմ. «Նրանց այս ցանկությունը հաճախ բերում է մի իրավիճակի, երբ միջազգային կառույցներն արհեստական հավասարության նշաններ են դնում ամեն ինչում»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ