06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Էրդողանը 2 նպատակ ունի, իսկ Ալիեւը հարմար գործիք է․ Փաստ

Արցախում ընթացող պատերազմի առաջին իսկ օրվանից Թուրքիայի ուղղակի մասնակցությունն ակնհայտ փաստ է: Աներկբա է, որ Արցախում արդեն մեկ ամիս ընթացող պատերազմում Թուրքիան ունի անմիջական մասնակցություն և բացահայտ աշխարհաքաղաքական ամբիցիաներ։ Ինչպես հայտնի է, Թուրքիան տևական ժամանակ է՝ ցանկանում է Հարավային Կովկասում առանցքային խաղացողի կարգավիճակ ունենալ և հնարավորինս ներառվել այստեղ ընթացող աշխարհաքաղաքական զարգացումներին։

Ըստ էության, այս տարածաշրջան Թուրքիայի ներկայության համար ամենահարմար «այցեքարտն» Ադրբեջանն էր, որին գործիքի պես օգտագործում է սեփական քաղաքական շահերի համար։ Մյուս առանցքային գործոններից մեկը Մինսկի խմբի համանախագահության մեջ ընդգրկվելու՝ Թուրքիայի վաղեմի մոլուցքն է, ինչը փաստացի շատ հեռու է իրականություն դառնալու հնարավորությունից։ «Մեր տարածքը կոչվում է «սեպ՝ խրված գորշ գայլի սիրտը»:

Այն ռազմավարական մեծ նշանակություն ունի, որն իրենց խանգարում է: Եվ տեսնում ենք, որ այդ թուրքն իր նախնիների կանչով, իրենց Օսմանի երազով նորից սկսում է վերականգնել իր պանթուրքիզմը, և պարզ է, որ այստեղ մենք խոչընդոտ ենք: Ու քանի որ Արցախի հարցը տաք կոնֆլիկտ է, որի վրա միշտ կարելի է ձեռքերը տաքացնել, խարդավանքներ անել, դրա համար սկսել են Արցախից: Եթե Արցախը չլիներ, Հայաստանի վրա էին ինչ-որ բան ման գալու:

Այս համատեքստում պետք է նկատի ունենանք նաև այն, որ Թուրքիան աշխարհի տարբեր ծայրերում է խառնակչություններ սկսել ու հիմա էլ եկել է այստեղ: Սրանք անընդհատ որոնում ու փորձում են ինչ-որ մի տեղից օգուտ քաղել: Անընդհատ գործընթացի մեջ են, ինչը ևս թուրքական ավանդույթի տիրույթում է: Թուրքն ասում է՝ մտնենք պատերազմի մեջ՝ հետո կտեսնենք, միգուցե մի տեղից օգուտ ունենանք»,թերթի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հայկ Սուքիասյանը։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ