04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ադրբեջանում բունտ է հասունանում։ Սպանված զինվորների դիակները տրամադրելու համար գումար են պահանջում մահացած զինծառայողների հարազատներից․ Փաստ

Արդեն 23-րդ օրն է՝ Արցախում ընթանում է թեժ պատերազմ, դաժան պատերազմ, որին ներգրավված են ոչ միայն Թուրքիան, այլև վերջինիս կողմից Ադրբեջան ուղարկված վարձկան ահաբեկիչները։ Պաշտոնական Բաքուն իր ժողովրդին փաստացի ոչ մի հստակ տվյալ չի տրամադրում և հանրությանը պահում է ինֆորմացիոն տոտալ բլոկադայի մեջ, առավել ևս իրենց սպանվածների մասով։

Ավելին, ըստ առկա տեղեկությունների՝ ներկայումս Ադրբեջանում լուրջ դժգոհություններ ու բունտ է հասունանում՝ կապված պատերազմում սպանված բազմահազար ադրբեջանցի զինվորների դիակների հետ։ Ըստ էության, ստեղծվել է մի իրավիճակ, երբ մի կողմից՝ թաքցվում են սպանվածների իրական թվերը, մյուս կողմից՝ հարազատները փաստացի տեղեկություն չունեն իրենց դիակների մասին։

Ի դեպ, արդեն իսկ տեղեկություններ են շրջանառվում, որ թշնամական երկրում դիակները տրամադրելու համար գումար են պահանջում մահացած զինծառայողների հարազատներից։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ