Ամեն կեսօր ի զորակցություն հայոց բանակի կղողանջեն եկեղեցիների զանգերը
Ամեն կեսօր Հայ առաքելական եկեղեցու բոլոր տաճարների զանգերը տասը րոպեով կղողանջեն` ի զորակցություն հայոց բանակի։ Այs մասին տեղեկացնում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի ֆեյսբուքյան էջը․
«Ամեն օր՝ կեսօրին, մինչև հաղթություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր տաճարների զանգերը տասը րոպե կղողանջեն և կհնչի մաղթանք-աղոթք՝ ի զորակցություն հայոց բանակի։ Աստված օգնական և ապավեն Հայաստան և Արցախ հայրենի մեր երկրին և մեր ժողովրդին»։