28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ադրբեջանի իշխանությունները վարում են թշնամանքի եւ քսենոֆոբիայի քաղաքականություն

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ելույթ է ունեցել ԵԽՎՎ-ում: Ներկայացնում ենք նրա ելույթը.

“Հարգելի կոլեգաներ,

Տիկնայք եւ պարոնայք,

Սեպտեմբերի 18-ին Շոտլանդիայի ժողովուրդը քվեարկեց սեփական երկրի ապագայի համար.  Այն բացառապես շոտլանդական ժողովրդի որոշումն էր՝ վճռել սեփական ճակատագիրը՝ կամքի ազատ արտահայտմամբ:

Ժողովրդի կամքի անվերապահ իրագործումը դարձավ ամբողջական  պայման  պետության գործունեության: Դա այն ժողովուրդն է, որը կրողն է ինքնիշխանության եւ ուժի միակ աղբյուրի: Սա դեմոկրատիայի հիմնական սկզբունքն է եւ ազատ, առաջադեմ,  մրցունակ ու բարգավաճ երկրի հաստատումը:

  Շոտլանդիայի հանրաքվեն ինքնին կարեւոր ֆենոմեն է: Ժողովրդի ապագան վճռվեց կամքի ազատ արտահայտմամբ: Դեմոկրատիայի օրրան հանդիսանալով՝ Բրիտանիան –Եվրոպական միության անդամը, եւս մեկ անգամ բոլոր ազգերի համար դարձավ օրինակ, թե ինչպես պետք է գործի ժողովրդավարական երկիրը: Շոտլանդական հանրաքվեն մեծ կարեւորություն ունի համաշխարհային ողջ հանրության համար, եւ հավատում եմ, արդեն օրինակ է քաղաքակիրթ աշխարհի համար :

Հարգելի կոլեգաներ

90-ականների սկզբին Լեռնային Ղարաբաղը նույնպես փորձ արեց խաղաղ ճանապարհով՝ ժողովրդավարական հանրաքվեի միջոցով իր ճակատագիրը վճռելու՝ Այն անցկացվեց միջազգային դիտորդների ներկայությամբ, համապատասխանելով միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներին եւ համաձայն ընթացիկ օրենսդրության:  Սակայն այս փորձը Ադրբեջանի կողմից արձագանքվեց ամենադաժան կերպով: Այս երկրի իշխանությունները  ջարդեր իրականացրեցին ուղղված հայ բնակչության դեմ, զանգվածային տեղահանում, էթնիկ բնաջնջում, որոնք ուղեկցվում էին լայնամասշտաբ  ագրեսիայով եւ ի վերջո՝ պատերազմով  Լեռնային Ղարաբաղի դեմ:

Ներկայումս Ադրբեջանի իշխանությունները վարում են թշնամանքի եւ քսենոֆոբիայի քաղաքականություն: Ադրբեջանի երիտասարդ սերունդը աճում է ողջ հայության նկատմամբ ատելության եւ  անհանդուրժողականության մթնոլորտում: Որեւէ քայլ չի իրականացվել ՝ պատրաստելու հասարակությանը կոնֆլիկտի խաղաղ կարգավորման ուղղությամբ:  Երկու երկրների հասարակությունների միջեւ կոնտակտ հաստատելու, վստահություն կերտելու ցանկացած փորձ ադրբեջանական հասարակության մեջ  հանդիպում է Ադրբեջանի իշխանությունների խիստ դիմադրությանը եւ դաժանորեն ճնշվում է:

Տիկնայք եւ պարոնայք, բացահայտ է դառնում, որ հանրաքվեները աստիճանաբար դառնում են ամենաօրինական գործիքներից մեկը՝ էթնիկ կոնֆլիկտները լուծելու համար:  Պատահական չէ, որ 20 տարի անց Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման կարեւոր սկզբունքներից մեկը, որն առաջարկվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, ինքնորոշման իրավունքն էր՝ օրինականորեն պարտադրվող  հանրային կամարտահայտությունը՝ հանրաքվեի միջոցով:

 Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի միջազգային ճանաչումը  կապահովի խաղաղ գործընթացի անշրջելիությունը եւ կօգնի կենտրոնացնել ջանքերը՝ զարգացնելու անհրաժեշտ մեխանիզմներ եւ պայմաններ՝ հասարակությունների խաղաղ գոյակցության”: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ