14 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

Մանկությանս ընկերոջից զանգ ստացա առավոտ շուտ: Կոկորդը սեղմած մի կերպ արտաբերեց․ «Որդիս անմահացավ»

Մանկությանս ընկերոջից զանգ ստացա առավոտ շուտ: Կոկորդը սեղմած մի կերպ արտաբերեց․ «Որդիս անմահացավ»:

Ես չգիտեմ ինչպես մխիթարել հորը, ում որդին սեփական աչքերում անմահ է այլևս: Ես չգիտեմ՝ ինչքան ուժ, հավատ ու ոգի պիտի լինի հոր մեջ, որ արտաբերի էդ բառերը: Բայց ուզում եմ հավատալ, որ գիտի՝ պիտի ապրի, քանի որ դա է որդու անմահության գինը:

Ու թող պատմությունը հիշի՝ ինչպես էին հայրերն անտանելի ցավի միջից հայտնում որդու կորստյան գույժը:

Անմահացածներ ջան, ձեր չապրած կյանքին մեռնեմ, երանի ապրեիք: Մեր կյանքը էլ կյանքի նման չի լինի առանց ձեզ, բայց հաջորդ կյանքերը ձեզ են լինելու պարտական: Ապրեցնողներ ջան:
#Ապրելուենք

Գրում է իմքայլական պատգամավոր Վահագն Թեւոսյանը։ 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ