11 Հունիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Վարչապետը ծանոթացել է Արագածոտնի մարզում իրականացվող ներդրումային ծրագրի ընթացքին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Արագածոտնի մարզում գործող “Գոլդն Գրեյպ Արմաս»” գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերություն:

2007 թվականից մինչ օրս ավելի քան 200 հա տարածության վրա հիմնվել են խաղողի այգիներ, մշակվում են կոնյակի եւ գինու, ինչպես նաեւ սեղանի խաղողի սորտեր, իսկ 40 հա հողատարածքը զբաղեցնում են պտղատու այգիներ (դեղձի, սալորի, խնձորի, ծիրանի, բալի եւ այլն):

Հովիկ Աբրահամյանը շրջել է այգիներով, ծանոթացել գյուղատնտեսական աշխատանքների արդյունքներին եւ ընկերության առաջիկա ծրագրերին:

Ընդհանուր ներդրումների ծավալը կազմել է 15 մլն եվրո, որից 7 մլն եվրոն ուղղվել է գինու եւ կոնյակի նոր գործարանի կառուցմանը, որի հիմնարկեքը տեղի է ունեցել 2010 թվականին: Գործարանի մթերման հզորությունը կազմում է տարեկան մինչեւ 1000 տոննա խաղող: 2013թ. մթերվել է 790 տոննա խաղող՝ սեփական այգիներից: 2014թ. նախատեսվում է մթերել 800 տոննա:

2010-2013թթ. ընկերությունն օգտվել է պետական աջակցության գործիքներից: Ներկրվող սարքավորումների համար ավելացված արժեքի հարկի գումարների վճարումը կառավարությունը երկարաձգել է մինչեւ երեք տարի ժամկետով, բացիայդԶարգացման հայկական գործակալությունը  50 տոկոսով համաֆինանսավորվել է Դուսելդորֆում ամենամյա ՊրոՎեյն ցուցահանդեսին այցելության եւ Անգլիայում ամենամյա Decanter World Wine Awards-ին գինիները ներկայացնելու ծախսերը:

Ընկերությունն առաջիկայում նախատեսում է նաեւ տարածքում ստեղծել անասնաբուծական ֆերմա: “Գոլդն Գրեյպ Արմաս”-ի կարեւոր նախաձեռնություններից է նաեւ ագրոզբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ողջունել է ընկերության ներդրումային ծրագրերը եւ հայտնել կառավարության աջակցությունը դրանց իրականացման գործընթացում, ինչն էլ կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը եւ նոր աշխատատեղերի ստեղծմանը:   

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ