Հայտարարության տեքստը ոչ միայն «ներում է» Թուրքիային, այլև հետագա դերակատարում տալիս արյան ճանապարհով գնացող այս չարիքին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երեկ արված հայտարարությունից հիաթափությունս չեմ կարողանում զսպել…
Ես, իհարկե, մեծ պատրանքներ չունեի, բայց առնվազն այսպիսինը չէի սպասում:
«Համանախագահող երկրները հաստատակամ են լիովին իրականացնել իրենց վրա դրված ԵԱՀԿ-ի և միջազգային հանրության մանդատը՝ Մինսկի խմբի անդամ երկրների աջակցությամբ»:
Լու՞րջ… Հասկանու՞մ եք, որ Թուրքիայի աջակցության մասին եք խոսում: Այն Թուրքիայի, որ ուղղակիորեն սնում է այս պատերազմը:
Հայտարարության տեքստը ոչ միայն «ներում է» Թուրքիային, այլև հետագա դերակատարում տալիս արյան ճանապարհով գնացող այս չարիքին:
Հայտարարության մասին՝ շարունակելի…
Միջազգային հանրության իրական քայլը պետք է լինի Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը:
Իսկ մենք՝ իհարկե հաղթելո՛ւ ենք: Այս մասին գրառում է արել ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը: