09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Մևլութ Չավուշօղլուն այսօր կմեկնի Ադրբեջան

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երեքշաբթի աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում տալով թուրքական ԱԳՆ հայտարարությանը:

«Այցի ընթացքում նախարարը հանդիպում կունենա Իլհամ Ալիևի հետ»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից հավելել են նաև, որ նախատեսվում է ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ «Լեռնային Ղարաբաղի իրավիճակի, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ կարծիքների փոխանակում իրականացնել»:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ