Առաջնորդը հրահանգել է՝ լցնել
Սեպտեմբերի 28-ին Եռյակի հանրահավաքը նախատեսված է Սիսիանում: Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանն այս օրերին ջանասիրաբար լծվել է հանրահավաքի կազմակերպման աշխատանքներին:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հրահանգել է՝ լցնել հրապարակները: Սիսիանի քաղաքապետը անձամբ ճշգրտում է ցուցակները, որպեսզի մարդկանց համապատասխան քանակն ապահովված լինի:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, հանրահավաքին պարտադրված մասնակցելու են քաղաքապետարանի ենթակայությամբ հաստատությունների աշխատակիցները:
Ի դեպ, ԲՀԿ ակտիվի շարքերին արդեն հրահանգ կա՝ հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում սպասվող հանրահավաքին 800 ավտոբուս մարդ պետք է բերվի: