Ադրբեջանը վարձկաններին օգտագործում է ամենաթեժ հատվածներում, որտեղ փրկվելու հավանականությունը գրեթե զրոյական է․ Փաստ
Արցախում ընթացող մարտերի հենց առաջին օրվանից մամուլում տեղեկություն շրջանառվեց այն մասին, որ հայկական ուժերի դեմ թուրք-ադրբեջանական թշնամական տանդեմի կողմից կռվում են Սիրայից բերված վարձկաններ։
Հավելենք, որ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից վարձկաններ կիրառելու փաստի մասին իր հայտարարություններում բացահայտ շեշտել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, այդ առիթով իր մտահոգություններն էր հայտնել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ինչպես նաև այլ գործիչներ, միջազգային կազմակերպություններ ու լրատվականներ։
Պատերազմական գործողություններն ակնհայտ են դարձնում, որ Ադրբեջանն այդ վարձկաններին օգտագործում է ամենաթեժ ու վտանգավոր հատվածներում, որտեղ փրկվելու և ողջ մնալու հավանականությունը գրեթե զրոյական է։ Թերթի հետ զրույցում ռազմական փորձագետներից մեկը նշել է, որ դա արվում է նպատակային, որպեսզի որևէ վարձկան այլևս հետ չգնա, այսինքն՝ դրանցից որևէ կենդանի վկա չմնա։ Ըստ թերթի զրուցակցի, անգամ եթե որևէ վարձկան հրաշքով ողջ մնա առաջնագծում, այդպիսիններին կոչնչացնեն տեղում՝ հենց ադրբեջանցիները։
Սա ադրբեջանա-թուրքական հստակ ձեռագիր է: Ի դեպ, նշենք, որ միջազգային լրատվամիջոցներն արդեն նշում են, որ անցած ութ օրվա ընթացքում սպանվել են հարյուրավոր վարձկաններ։
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։