04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ինչո՞ւ մնացինք մենակ, մեն-մենակ. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է.
 
«Ժողովուրդ ջան, Ստեփանակերտը օրեր շարունակ եւ այսօր նույնպես հրթիռակոծվում է, ռազմաճակատում անընդմեջ կրակում են, պատերազմում՝ ինչպես պատերազմում…
 
Հա, պաթոսը կա, ոգին կա, մարդկանց ոգեւորելը՝ կա․․․։ Անթիվ զոհեր, վիրավորներ…զոհեր-զոհեր, լույս տղերք եւ խաղաղ բնակչություն․․․
 
Չէի ուզում ասել, բայց եկեք էդ ժպիտները թարգենք եւ սառնասիրտ մտածենք ՝ինչո՞ւ եւ ինչպե՞ս Արցախը եւ Հայաստանը մնացին մենակ, մեն-մենակ․․Հա, միջազգային կառույցներին ինչ մտքներովս անցնում է, ասում ենք, մեղադրում ենք, դժգոհում ենք…Ես՝ նույնպես․․․
Բայց մի քիչ մտածենք՝ ինչո՞ւ մնացինք մենակ, մեն-մենակ․․․Գուցե այդ «ինչո՞ւ»-ի պատասխանը գտնենք եւ ճիշտ եզրահանգումներ անենք…
 
Այսպես մինչեւ ե՞րբ եւ ինչպե՞ս ենք շարունակելու․․․
Մեր բանակի ցավը տանեմ…Մեր լույս տղերքի ցավը տանեմ․․․
 
Բայց, ժողովուրդ ջան, եկեք խելքով լինենք, մտածենք, վերլուծենք եւ հասկանանք, ի վերջո․․․
Ամեն զինվորի կյանքը պիտի լինի ամենաթանկը․․․
 
Պետք է գենոֆոնդը փրկել․․․
Մտածենք…
Խելքով․․․»:
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ