16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

ՀԱԿ-ն ու ”Ժառանգությունը` իշխանափոխությունից, ԲՀԿ-ը` լուռ

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօրվա եռյակի հանրահավաքին ասաց, որ եթե վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական տա, նրան փոխարինելու է Սյունիքի վերանշանակված մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: ”Սխալվում ես, Արմեն ջան, նա է փոխարինելու”,-դիմելով Արմեն Մարտիրոսյանին` ասաց ՀԱԿ պատգամավորը:

Անդրադառնալով իրենց շարժմանը` նա նշեց, որ այսօր այս հրապարակից Հայաստանում սկսվում է  ազատագրական հեղափոխություն: ”Մենք խոսում ենք ժողովորդի խաղաղ ճնշմամբ թավշյա հեղափոխության մասին”: 

Ի դեպ, ի տարբերություն ԲՀԿ-ական պատգամավորներ Վարդան Օսկանյանի, Նաիրա Զոհրաբյանի ու Տիգրան Ուրիխանյանի, ովքեր խոսում էին և սահմանդրական բարեփոխումներից, և աղքատության թվի աճից, և արտագաղթից, բայց ոչ իշխանափոխությունից, Լևոն Զուրաբյանն ասաց, որ եթե Սերժ Սարգսյանի ռեժիմը չհեռանա, Հայաստանում որևէ բան չի փոխվելու և հնչեցրեց”Սերժի՛կ, հեռացի՛ր” կարգախոսը: 

Իշխանափոխության մասին խոսեցին նաև ”Ժառանգության” ներկայացուցիչներ Արմեն Մարտիրոսյանն ու Ռուբիկ Հակոբյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ