23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Նաիրա Զոհրաբյանի ծաղիկներն ու անեկդոտը /վիդեո/

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը վստահ է` այսօրվա իշխանությունները միայն մեկ խնդիր ունեն լուծելու` սահմանադրական բարեփխուևմների միջեցով վերարտադրվել: Այս մասին նա հայտարարեց այսօր Աբովյանում եռյակի մարզային այցելության ժամանակ: ‘’Սա նշանակում է եւս 10 տարի դիմակայել այս ճնշումներին: Վերջին օրերի մի անկեդոտ՝ եթե ձեր ընտանիքը վատ է ապրում, մի հավատացեք, եթե ձեր երեխաները սոված են, մի հավատացեք, որովհետեւ միջազգային կազմակերպությունների տվյալներով՝ մենք  ամենաբարեկեցիկ  ապրող ազգերից ենք’’,-ասաց նա:

Վերջինս տեղեկացրեց, որ օրերս Եվրամիության դեսպաններից մեկն իրեն ցույց տվեց այն ‘’դոսյեները’’, թե ինչ հիմնավորումներ են բերում հայաստանցիները՝ հայրենիքը լքելու համար:

‘’Ես անհարմար զգացի, որովհետև մեր քաղաքացիները չեն կարողանում այլևս հանդուրժել այս կլանը’’,- ասաց Ն. Զոհրաբյանը:

Ի դեպ, ելույթից առաջ Նաիրա Զոհրաբյանին մի կին ծաղկեփունջ նվիրեց:  

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ