04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ադրբեջանի ուժայինները պատերազմին դեմ արտահայտվող ակտիվիստի են ձերբակալել

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի վերաբերյալ ցանկացած խաղաղասիրական  կամ գործողությունների դադարեցման շուրջ գրառումներ կատարելու փորձերը իսկույնևեթ արժանանում են Ադրբեջանի ուժային կառույցների բիրտ ճնշմանը:

Ադրբեջանցի ակտիվիստ Գիյաս Իբրահիմովը ձերբակալվել է երկրի հատուկ ծառայությունների կողմից` համացանցում հակապատերազմական կոչեր անելու համար, փոխանցում է ermenihaber-ը։

Իբրահիմովի օգտահաշվում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են Ադրբեջանի անվտանգության ծառայությունները մուտք գործում Բաքվում գտնվող իր բնակարան և հրաժարվում պարզաբանել, թե ինչու են իրեն ձերբակալում:

«Սկզբում նրանք ասացին, որ ոստիկանությունից են, ասացին, որ ինձ կտանեն զինվորական կոմիսարիատ, ես խնդրեցի, որպեսզի փաստաթղթեր ներկայացնեն, իսկ նրանք ասացին, որ կտանեն ինձ Ազգային անվտանգության ծառայություն»,- տեսանյութում ասում է Իբրահիմովը:

Նշվում է, որ ադրբեջանցի ակտիվիստը բերման ենթարկվելուց 2 ժամ անց ազատ է արձակվել: 

Ավելի վաղ 2016թ. մայիսին Իբրահիմովը Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի արձանի վրա գրաֆիտի պատկերելու համար ադրբեջանցի մեկ այլ ակտիվիստ Բայրամ Մեմմեդովի հետ միասին կալանավորվել էր:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ