Դաժան ծեծի է ենթարկել 72-ամյա ուղեւորին

Նովոսիբիրսկում դաժան ծեծի փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Միջադեպը տեղի է ունեցելհասարակական տրանսպորտում: Ոստիկանները պարզել են, որ 72-ամյա տղամարդուն ծեծի է ենթարկել ավտոբուսի տոմսավաճառը, քանի որ տղամարդը ցանկացել է մտնել ավտոբուս:
Ականատեսները պատմել են, որ 72-ամյա տղամարդը ցանկացել է ավտոբուս մտնել մեծ պայուսակով, սակայն 19-ամյա տոմսավաճառը նրան թույլ չի տվել: Երբ տղամարդը կրկնել է ավտոբուս մտնելու փորձը, տոմսավաճառը հարձակվել է նրա վրա եւ դաժան ծեծի ենթարկել, ապա հրել է նրան, ինչի արդյունքում տղամարդը գանգոսկրի կոտրվածք է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց:
Երիտասարդ տոմսավաճառի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: