29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բաց նամակ Տարոն Մարգարյանին

Կենդանիների Պաշտպանության “Դինգո Թիմ” ՀԿ նախագահ Օվսաննա Հովսեփյանը բաց նամակով է դիմել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակը ներկայացնում ենք ստորև:

Բաց նամակ

Երևանի քաղաքապետ պարոն Տարոն Մարգարյանին

Հարգելի պարոն Քաղաքապետ

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում կենդանիների պաշտպանության “Դինգո Թիմ” ՀԿ-ն: Դինգո Թիմը զբաղվում է անտուն կենդանիների շտապ օգնությամբ, որդեգրմամբ և ստերջացմամբ:
Մենք իհարկե գիտենք, որ կա “Յունիգրաֆ Իքս” ՍՊԸ-ն, որը զբաղվում է անտուն կենդանիների գլխաքանակի վերահսկմամբ, սակայն եթե մեզ ահազանգում են բնակիչները և ցանկանում են, որ հենց մենք ստերջացնենք իրենց բակի կենդանուն, քանի որ անվստահություն են հայտնում վերոնշյալ ընկերության կատարած աշխատանքի նկատմամբ, մենք ստերջացնում ենք կենդանուն և վերադարձնում բակ:

Մեր կողմից ստերջացված կենդանիները ունեն տարբերանշաններ, այն է՝ վզկապներ: Մենք ստերջացնում ենք միայն այն դեպքում, եթե բակի բնակիչների մեծամասնությունը կողմ է այդ կեդանու ներկայությանը իրենց բակում: Բնականաբար ամեն բակում միշտ էլ գտնվում է մի բնակիչ, ովքեր չեն սիրում կենդանիներին և ցանկանում են, որ այդ կենդանին այդ բակից հեռացվի: Նման բնակիչները բողոքում են համապատասխան մարմնին՝ “Յունիգրաֆ Իքս”-ին: “Յունիգրաֆ Իքս”-ն էլ գնում և տանում է այդ կենդանուն:

Եղել են դեպքեր, երբ հաջողվել է ետ վերադարձնել մեր կողմից ստերջացված շներին, կամ գալ համաձայնության բողոքող բնակիչների հետ, բայց դա միայն այն դեպքում, երբ մենք նախապես իմացել ենք, որ “Յունիգրաֆ Իքս”-ին բողոքել են մեր կողմից ստերջացված շան մասին: Իսկ այն դեպքերում, երբ մենք այդ մասին չենք իմանում, շունը կորչում է անհայտ:

Ուզում եմ նշել, որ մեր կազմակերպության միակ եկամուտը նվիրատվություններն են, որոնք կատարած աշխատանքի համեմատ մի քանի անգամ ավելի քիչ են: Այդ պատճառով ամեն ստերջացում կատարելը ֆինանսապես մեզ համար շատ դժվար է: Իսկ երբ մեծ դժվարությամբ հայթայթվում է այդ գումարը, կենդանին անցնում է այդ վիրահատության միջով, և հատկապես երբ դա արվում է բակի բնակիչների մեծամասնության խնդրանքով, այդ շան  վնասազերծումը “Յունիգրաֆ Իքս”-ի կողմից անարդար է:

Մենք խնդրում և պահանջում ենք, որ Երևանի քաղաքապետարանի կողմից պատվեր կատարող “Յունիգրաֆ Իքս” ՍՊԸ-ն չվնասազերծի այն շներին, որոնք ստերջացվել են “Դինգո Թիմ” ՀԿ կողմից և որին մասնակցել են բազմաթիվ քաղաքացիներ իրենց նվիրատվություններով: Իսկ եթե կա բողոք և այդ բողոքին պետք է անպայման արձագանքել, ապա խնդրում ենք, որ “Յունիգրաֆ Իքս”-ը մեր կողմից ստերջացված շների մասին բողոքները պարզապես փոխանցի մեզ և մենք կլուծենք այդ հարցը:

Հուսով եմ ստանալ դրական պատասխան
Հարգանքներով՝
Կենդանիների Պաշտպանության “Դինգո Թիմ” ՀԿ նախագահ Օվսաննա Հովսեփյան 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ