04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Երեւանը ստիպված կենաց մահու կռիվ կտա: ՀՀ-ին հրթիռներ նվիրող Չինաստանը այս խնդիրը հաշվի առնելով է Երեւանին աջակցում

Վերջերս Թուրքիայի ագրեսիվ եւ ռազմատենչ քաղաքականությունը մի շարք արևմտյան երկրների մոտ լուրջ մտավախություններ է առաջ բերել, քանի որ այսօր թուրքական բանակները ոչ միայն մի քանի ճակատով կռվում են երկու աշխարհամասերում, այլ նաեւ ունեն հաջողություններ մասնավորապես Սիրիայում:

Սակայն սա դեռ թուրքական «գորշ գայլ»-ի առաջին քայլերն են: Միայն այս տարվա հոկտեմբերին կստեղծվի Թուրան: Թուրքիայի վաղեմի երազանքը կիրականանա մինչև խախաղ օվկիանոս միավորել բոլոր թյուրքալեզու ազգերին եւ գլխավոր այս նոր միությունը:

Իր հերթին Չինաստանը եւս ակտիվացել  է մեր տարածաշրջանում, քանի որ այս նորաստեղծ միությունը բավականին լուրջ խնդիր է  հենց Չինաստանի համար: Գաղտնիք չէ, որ տարիներ առաջ Հայաստանին հրթիռներ նվիրող Չինաստանը այս խնդիրը հաշվի առնելով է Երեւանին աջակցում, քանի որ հենց Չինաստանի հյուսիսում ապրում են մոտ 180 միլիոն թյուրքալեզու եւ մահմեդական ույգուրները, որոնք նման առիթի դեպքում կարող են բազմամիլիարդանոց եւ առանց այն էլ ցնցումների մեջ գտնվող Չինաստանը պայթեցնել ներսից:

 Իսկ քաոսը միջուկային զենք ունեցող երկրում հղի է անկանխատեսելի զարգացումներով: Հայաստանին այս իրավիճակում մնում է մի ելք. հզորացնել սեփական կրոնը մահմեդական մեծ «Ծովի» կենտրոնում, զարգացնել հայ-չինական եւ հայ-արաբական հարաբերությունները, որոնք հատկապես տանել չեն կարողանում Թուրքիային եւ էլ ավելի խորացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ՝ կարիքի դեպքում կնքելով նոր ռազմական շահավետ պայմանագրեր:

Նշված կետերի գոնե մեկի չիրագործման դեպքում հայկական պետությունը ստիպված կենաց մահու կռիվ կտա մեծ Թուրանի դեմ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ