27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԲՀԿ-ն Արայիկ Հարությունյանի ելույթը որակեց «լպիրշ, անբարո, ցինիզմ» և բոյկոտեց Կառավարության հետ հարցուպատասխանը

Այսօր խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու հարցապնդում:

Հարցապնդման ընթացքում նախարարը դիմելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին՝ ասաց, որ վերջինս ամբիոնից ինչ-որ այլասերվածություններից է խոսում:

«Գիտեք՝ այս չափորոշիչներն ինչի մասին է, այս չափորոշիչներն ապագայում մի խումբ կոտայքցիներ կսովորեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները, սիրել եկեղեցին, և այլևս եկեղեցու տարածքում օտարի նկատմամբ չի լինելու սեռական բռնություն»,- նշեց ԿԳՄՍ նախարարը, ինչը դահլիճի դժգոհությանն արժանացավ, և մի շարք պատգամավորներ սկսեցին ձեռքերով հարվածել սեղաններին։

Նախարարի ելույթից հետո «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդես եկան ճեպազրույցով:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի, ԱԺ նիստերի դահլիճում ականատես են եղել  աննախադեպ ցինիզմի:

«Իմ պատգամավորական և լրագրողական գործունեության ընթացքում երբևէ չեմ տեսել նման նախադեպ, որ կառավարության անդամն ընդամենն իրեն վերագրված օբյեկտիվ քննադատություններին, որ ինքը իր ղեկավարած ոլորտը, ոլորտները տապալել է, արձագանքելու, քննադատությունն արժանապատիվ ընդունելու փոխարեն՝ անցնի մարդկային, բարոյական, կոռեկտության բոլոր սահմանները: Դրանից ելնելով՝ ԲՀԿ-ն Կառավարության այս հարցուպատասխանը բոյկոտում է, և, բնականաբար, մենք քննարկելու ենք նաև մեր փաստաբանների հետ՝ Արայիկ Հարությունյանի լպիրշ, անբարո պահվածքին նաև իրավական գնահատական տալու հարցը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ