23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Խոշոր միջադեպ Գյումրիում՝ ոստիկանների ու քաղաքացիների մասնակցությամբ

 

Ժամեր առաջ Գյումրու  Շիրազի փողոցում խոշոր միջադեպ է գրանցվել ոստիկանների եւ քաղաքացիների միջև: Այնպիսի աղմուկ է բարձրացել, որ փողոցում հավաքվել են բազմաթիվ քաղաքացիներ, փորձել են կանգնեցնել ոստիկանական մեքենան, որով ոստիկանները բերման են ենթարկել վիճաբանությանը մասնակից քաղաքացիներին:

Ականատեսների պատմելով՝ ամեն ինչ սկսվել է նրանից, երբ  ոստիկանները մոտեցել են մի երիտասարդի եւ պահանջել փաստաթուղթ՝ դիմակը ոչ պատշաճ կրելու համար: Երիտասարդը փողոցում է գտնվել կնոջ եւ մոր հետ, ավելին՝ գիրկը մանկահասակ երեխան է եղել, երբ ընդդիմացել է ոստիկաններին և քաշքշուկ է սկսվել:

 

Քաղաքացիները մեզ պատմեցին, որ ոստիկանները հարվածել են երիտասարդին, ուշագնաց է եղել կինը, վեճին միջամտել են անցորդներն  ու երիտասարդի մայրը, փողոցում անասելի իրարանցում է սկսվել: Ոստիկանները ոչ միայն երիտասարդին, այլև մորն են փորձել բերման ենթարկել, որից իրավիճակը թեժացել է, կռիվ է բռնկվել ոստիկանների եւ քաղաքացիների միջև: Ի դեպ, համացանցում առկա է կատարվածի  տեսաձայնագրությունը, որի հեղինակը «Day News Armenia» -ն է: Տեսանյութը հրապարակվել է առանց մեկնաբանության :

Մանրամասները՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ