03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Դպրոցները վերաբացվեցին․ ինչպե՞ս մեկնարկեցին դասերը եւ ի՞նչ կանոններ են գործելու

Սեպտեմբերի 14-ին դպրոց են հաճախում առաջին դասարանցիները, սեպտեմբերի 15-ից՝ մյուսները։ Մարտ ամսից ի վեր դասերն ընթանում էին օնլայն տարբերակով։ Համաձայն սահմանված կանոնների, դպրոցի մուտքի մոտ աշակերտները ջերմաչափվելու են, իսկ բարձր ջերմություն ունեցողները գրանցվելու են մատյանում, ապա մեկուսացվելու են դրա համար հատկացված սենյակում։ Օրվա ընթացքում դպրոցի անձնակազմը և աշակերտներն ապահովվելու են անհրաժեշտ դիմակներով և ախտահանիչ նյութերով։

Հարկից հարկ տանող աստիճանների մի մասով սովորողները պետք է բարձրանան, իսկ մյուս մասով՝ իջնեն այնպես, որ միմյանց չհանդիպեն: Դպրոցում սովորողները պարտադիր կրում են դիմակներ՝ դրանք փոխելով 4 ժամը մեկ և ըստ անհրաժեշտության: Սովորողների շրջանում կորոնավիրուսային հիվանդության հաստատման դեպքում՝ դադարեցվում է տվյալ դասարանի աշակերտների դպրոց հաճախումը 14 օրյա ժամկետով։ Գործում են այլ կանոններ ևս, որոնք շատ փորձագետներ համարում են աբսուրդ։

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ