2 տարում Հայաստանը կուտակեց այնքան պարտք, որքան նախկինում կկուտակվեր 8-ից 12 տարում
Դեռեւս գարնանից շրջանառվում է տեղեկություններ այն մասին, որ համավարակի այս ալիքը կեղծ է եւ, որ այն արդեն գրեթե չկա, իսկ դրա մասին խոսողներին ոչնչացնում են, ինչպես օրինակ՝ ամիսներ առաջ այդպես արեցին Ամերիկայում ապրող չինացի երիտասարդ գիտնականի հետ:
Հարկ է նշել, որ այս համավարակային ալիքն առավել մեծ վնաս է հասցրել տնտեսություններին, քան մարդկանց գրպաններին կամ նույնիսկ առողջությանը: Ըստ BBC -ի՝ դեռեւս հունիս ամսից Գերմանիան, իր հերթին շղթայաբար նաեւ եվրոպան այս կարճ ժամանակահատվածում մոտ 9 տրիլիոն դոլարի դեֆիցիտով տնտեսական անկում ունեցան: Սա կազմում է ԱՄՆ-ի պետական պարտքի կեսը, իսկ Եվրոպայի համար հնարավոր է վերածվի անմարելի պարտքի:
Այս ամենից իհարկե անմասն չի մնա Հայաստանը: Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք 25% ավելացել է Հայաստանի արտաքին պետական պարտքը՝ հասնբելով գրեթե 8 միլիարդ դոլարի շեմին: Այսինքն՝ մեր երկիրը Նիկոլ Փաշինյամի օրոք կուտակեց 2 տարում այնքան պարտք, որքան նախկինում կկուտակվեր 8-ից 12 տարում:
ՀՀ արտաքին պարտքի ձնագնդին չի էլ պատրաստվում կանգ առնել. օրվա իշխանություններն այն ամեն ամիս մեծացնում են, իսկ 8-9 միլիարդ դոլար արտաքին պարտքը այն սահմանագիծն է, որ Հայաստանը երբեք չէր անցել: Այս ցուցանիշը երկրի համար համարվում է գրեթե անմարելի պարտք:
Իսկ, եթե այս ամենին գումարենք նաեւ համաշխարհային մոտալուտ պարենային ճգնաժամը եւ երկրի վարչապետի բացահայտումները, թե Հայաստանում, որ մթերքից քանի օրվա համար կա նախատեսված, Հայաստանը, մեղմ ասած, հայտնվում է աննախանձելի վիճակում:
Տիգրան Հակոբյան