23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դանակահարվել են լրագրող-հաղորդավար Գագիկ Հարությունյանը, նրա հայրն ու եղբայրը

Լրագրող-հաղորդավար Գարիկ Հարությունյանի հետ միջադեպ է պատահել, որի մասին նա կիսվել է ֆեյսբուքյան իր էջում՝ հրապարկելով իր և ընտանիքի մյուս անդամների կյանքը փրկած բժիշկների լուսանկարները։

 

«Այս մարդկանց շնորհիվ մենք հիմա ողջ ենք ու գրեթե առողջ։ Նախանցած կիրակի օրը այս մարդիկ միանգամից երեք վիրահատություն էին անում` դանակահարությունից հետո հորս, եղբորս ու ինձ փրկելու համար։

Նկարներում միայն մի մասն է այն մարդկանց, որոնք արդեն մեկ շաբաթից ավել Շենգավիթ ԲԿ-ում բոլոր իմաստներով ոտքի էին կանգնեցնում մեզ։ Իսկ դրան օգնում են նաև ձեր բազմաթիվ նամակները, զանգերը ու այցերը։

 

Մեզ դանակահարողը մեր դիմացի հարևանն է։ Նրանից շատերը նման վարք կսպասեին, բայց ոչ մենք, որովհետև գժտություն չունեինք։

Մանրամասն հետո կգրեմ, հիմա կարճ. Գիշերով նա վիճել ու դանակահարել է հորս. 2 հարված թևին, 3 հարված որովայնին։ Հայրս չի հասկացել, որ դանակահարված է։ Աղմուկից հետո տանից դուրս ենք եկել եղբայրս ու ես։

Նրա հետ բախումից հետո ինձ նույնպես թվացել է, որ կրծքավանդակիս ստացած հարվածը ձեռքով է եղել։ Բայց իրականում նույն դանակով խփել է նաև ինձ։ Հետո այդ մարդը հասցրել է դանակով հարվածել նաև եղբորս որովայնին։

Երբ թաղի տղերքից մեկը մեզ` արդեն արնաթաթախ, տեղափոխում էր հիվանդանոց, դանակահարողը շարունակել էր գոռգոռալ մեր պատուհանի ուղղությամբ։ Այդ ժամանակ տանը մնացել էին մայրս ու կինս…

Բժիշկների ու բուժանձնակազմի ջանքերի, ձեր աջակցության շնորհիվ մենք կվերադառնանք մեր նորմալ կյանքին։ Մենք ատելություն ու թշնամանք չենք զգում։ Մեր հիմնական խնդիրները մեր ընտանիքի անվտանգությունն ու հատուցումն են այն վնասի, որ մեզ հասցվել է։

Մեր, ու նաև բազմաթիվ այլ մարդկանց, ընտանիքների կյանքը անվտանգ է քանի դեռ այդ մարդը մեկուսացված է»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ