Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 263 նոր դեպք, մահացել է 5 մարդ
Հայաստանում օգոստոսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 42 319 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 263-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 35 476 (+250) մարդ, այս պահին բուժվում է 5756 (-8) մարդ:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1087 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 836 (+3), այլ պատճառներով՝ 251 (+2):
Մեկ օրում մահացել է 5 մարդ:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 61 (կին), 55 (տղամարդ) և 81 (կին) տարեկան:
Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։