23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վերջ գիշերային սալյուտին ու «գոնկաներին»

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ձեր բազմաթիվ դիմում-բողոքների, համացանցի և լրատվամիջոցների հրապարակումների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ քաղաքացիների անդորրը հիմնականում խանգարում են.

  • գիշերային ժամերին իրականացվող հրավառությունները և հրագործական արտադրատեսակների կիրառումը,
  • անօրինական վերասարքավորված ու առանց համապատասխան թույլտվության հատուկ ձայնային ազդանշաններով կահավորված տրանսպորտային միջոցները, ճանապարհային երթևեկության կանոններով չնախատեսված նպատակներով ձայնային ազդանշաններ արձակելը, ստանդարտին չհամապատասխանող երաժշտական համակարգերի օգտագործումը:

ՀՀ քաղաքացին, ՀՀ-ում բնակվող յուրաքանչյուր ոք ունի կյանքի համար բարենպաստ և առողջության համար անվտանգ աշխատանքային ու բնակության պայմանների, հանգստի իրավունք։ Իսկ վերը թվարկվածը խախտում է մարդկանց իրավունքները, վտանգում մեր ու մեր երեխաների առողջությունը։

Հաշվի առնելով, որ վերոնշյալ ոլորտներում հիմնականում ունենք օրենսդրական կարգավորումներ, այսօր համապատասխան գերատեսչություններին հանձնարարվել է.

  • Ուժեղացնել հսկողությունը գիշերային ժամերին լռության խախտման դեպքերի, հրավառությունների իրականացման, հրագործական արտադրանքի իրացման նկատմամբ,
  • Քայլեր ձեռնարկել գիշերային ժամերին ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտող և քաղաքացիների հանգիստը խանգարող անձանց պատասխանատվության ենթարկելու, անօրինական վերասարքավորված տրանսպորտային միջոցները հայտնաբերելու և դրանց շահագործումը դադարեցնելու ուղղությամբ,
  • Բնակչության շրջանում իրականացնել մեծածավալ իրազեկման աշխատանքներ՝ հրավառությունների կազմակերպման և հրագործական արտադրանքի իրացման ոլորտում գործող արգելքների, տրանսպորտային միջոցների ազդանշանային համակարգը օգտագործելու կանոնների վերաբերյալ»:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ