24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Իմ մասնագիտությունն ու իմ որակավորումն ինձ թույլ է տալիս շատ ավելի բարձր լինել, քան ցանկացած քաղաքականություն». Արմեն Չարչյան

Երեկ «Ազատության» հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը արձագանքելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տեսաուղերձների վերաբերյալ լրագրողի հարցերին՝ մի քանի դիտարկումներ է արել:

Ի թիվս այլ արձանագրումների՝ Անդրանիկ Քոչարյանը նկատառումներ է արել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ՝ կասկածի տակ դնելով նաև «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի կողմից նրա առողջական վիճակի մասին տրված եզրակացությունը․

 

«Իսկ մերժվածները մնացին այն մինուսի մեջ, մինուս, որին երազում է հակառակ ուղղությամբ տեսնել պարոն Ռոբերտ Քոչարյանը, որը շատ վատառողջ էր, բայց հենց որ 4 միլիոն դոլարի հնարավորության պայմաններում ստացավ այլ խափանման միջոց, մենք տեսանք՝ վատառողջ Ռոբերտ Քոչարյանն ինչպես միանգամից առողջացավ և հայտնվեց Սևանում և իր մոտորանավակով ինչպիսի հնարքներ էր ցուցաբերում, որը եղել է իր ամենասիրած զբաղմունքն աֆրիկյան որսերից հետո:

Բայց այստեղ մեկ այլ խնդիր ունենք՝ այն առողջապահական կառույցը, որը տվել է այդ եզրակացությունը, որի հիման վրա, այնուամենայնիվ, տևական ժամանակ նաև դատաքննական պրոցեսը չէր սկսվում, պարոն Չարչյանի կողմից ղեկավարած «Իզմիրլյան կենտրոնը», այդտեղ էլ մենք ուսումնասիրելու անպայման խնդիր ունենալու ենք: Չի՛ կարելի է Հիպոկրատի երդում տված բուժանձնակազմին, սեփական շահերից ելնելով, կարող է նաև այնտեղ սեփական միջոցների առկայության պարագայում, հնարավորություն տալ ունենալ այն եզրակացությունը, որը հնարավորություն չի տա մեր հասարակությանը, նաև դատաքննական փուլ մտնելու և հասկանալու՝ վերջին հաշվով, Մարտի 1-ին նույն զինված ուժերն ինչ գործ ունեին Երևանում»:

168.am-ը Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունների վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց «Իզմիրլյան» բ/կ ղեկավար Արմեն Չարչյանից:

Թեև Արմեն Չարչյանը չցանկացավ մեկնաբանել հնչեցրածը, բայց նկատեց. «Իմ երկրի նվիրյալն եմ՝ և՛ երկրաշարժի, և՛ պատերազմի առաջին օրերից եղել եմ այնտեղ: Ինձ համար միևնույն է, թե ով է իմ դիմաց կանգնած. ես կատարում եմ բժշկի իմ առաքելությունը՝ անկախ ազգային, կրոնական, կոնֆեսիոն, ռասայական, քաղաքական պատկանելությունից, և իմ մասնագիտությունն ու իմ որակավորումն ինձ թույլ է տալիս շատ ավելի բարձր լինել, քան ցանկացած քաղաքականությունը:

Ես և՛ հոգևոր, և՛ հավատքի մարդ եմ. Աստված դատավոր բոլորիս»:

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում վիրահատվել է 2019 թվականի հոկտեմբերին: Այս տարվա մարտին նախկին նախագահը տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, այնուհետ՝ բժիշկների խորհրդով՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ նշանակվել էր ստացիոնար բուժում: Երկրորդ նախագահի հերթական վիրահատությունը տեղի էր ունեցել մայիսի 12-ին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: Վիրահատությունից հետո Ռոբերտ Քոչարյանը կրկին ստացիոնար բուժում էր ստանում նույն բուժկենտրոնում։

Հիշեցնենք նաև՝ 2017թ. մայիսի 8-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը շքանշան էր հանձնել «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, պրոֆեսոր, արցախյան պատերազմի բժիշկ Արմեն Չարչյանին՝ Շուշի ազատագրման, ինչպես նաև ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս և Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության և խիզախության համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ