23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լիբանանի հետ օդային հաղորդակցությունը վերականգնելը հրատապ է․ «Ազգային օրակարգ»

«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը հայտարարություն է տարածել օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո Լիբանանին օգնելու անհրաժեշտության մասին։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունը հսկայական ավերածություների, մեծաթիվ մարդկային զոհերի և հազարավոր վիրավորների պատճառ է դարձել Լիբանանի մայրաքաղաքում։ Իր չափերով, այն լայնամասշտաբ բնական աղետի ազդեցություն է թողել ողջ քաղաքի, և մասնավորապես նաև նրա հայաբնակ թաղամասերի վրա։ «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը իր խորին ցավակցությունն է հայտնում բարեկամական Լիբանանի ժողովրդին, համբերություն ու տոկունություն ցանկանում այս աննախադեպ դժբախտության պահին։

Ի հավելումն, կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Լիբանանի համար այս դժվարին պահին, առանց հապաղման անմիջական աջակցություն ցույց տալ բարեկամական պետությանը, ելնելով առկա իրական կարիքներից։ Մասնավորապես, հրատապ կարգով անհրաժեշտ ենք համարում Բեյրութ գործուղել ԱԻՆ փրկարար ուժեր՝ աջակցելու փլատակների տակ մնացած բնակիչների դուրսբերմանը, ինչպես նաև բժիշկներ և վիրաբույժներ՝ անմիջական օգնություն ցույց տալու բազմաթիվ վիրավորներին։

Հաշվի առմելով ստվարաթիվ հայ համայնքի առկայությունը Բեյրութում, անհրաժեշտ ենք համարում նաև վերագործարկել օդային հաղորդակցությունը մեր երկրների միջև, որպեսզի մեր հայրենակիցները կարողանան Հայաստան տեղափոխել ապաստանի և բուժման կարիք ունեցողներին։ Նաև, անհրաժեշտ է դյուրացնել կացության կարգավիճակ ստանալու ընթացակարգերը Լիբանանում բնակվող մեր այն հայրենակիցների համար, ովքեր ցանկություն ունեն տեղափոխվել Հայաստան բնակության, ինչպես նաև կազմակերպել նրանց համար առաջին օժանդակության փաթեթ՝ տեղափոխվելուց հետո։

Համոզված ենք, որ այսօր իրական նեցուկ կանգնելով Լիբանանին և այնտեղ բնակվող մեր հայրենակիցներին, մենք ոչ միայն կատարում ենք մեր բարոյական պարտքը, այլև նպաստում ենք ողջ տարածաշրջանի և մեր սեփական երկրի անվտանգությանը։ Երկարաժամկետ հեռանկարում, նաև նպատակահարմար ենք գտնում Հայաստանի պետական համակարգում ստեղծելու համապատասխան կարողություններ, որոնք ըստ անհրաժեշտության ընդունակ են օպերատիվ մոբիլիզացնել ողջ հայության ներուժը, և համարժեք արձագանքել արտերկրում մեր հայրենակիցներին սպառնացող տարատեսակ վտագներին։ Մեր կողմից, պատրաստ ենք համակողմանիորեն աջակցել պետական մարմիններին՝ անհրաժեշտ ծավալով իրականացնելու վերը նշված գործողությունները»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ