23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Օգնել Լիբանանին. էլ ե՞րբ, եթե ոչ հիմա. Անդրանիկ Թևանյան

Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Լիբանանում տեղի ունեցածը մեծ ողբերգություն է։ Շատ հայերի համար այն երկրորդ հայրենիքն է։

Լիբանանն իր յուրահատուկ պետական, քաղաքական կառուցվածքով և հայերի ներգրավվածությամբ ամենահայկականն է Հայաստանից ու Արցախից հետո։

Այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ ՀՀ–ն պետք է ամենաօպերատիվն արձագանքեր տեղի ունեցածին, սակայն բացի արարողակարգային մեկ–երկու գործողությունից, այլ բան չի արվել։

Այնպես չէ, որ Հայաստանը լավ օրի է ու կարող է լայնամասշտաբ օգնություն ցուցաբերել, բայց մեր հնարավորությունների չափով պետք է ամեն ինչ անել՝ ձեռք մեկնելով ինչպես Լիբանանին, այնպես էլ լիբանանահայությանը։

Կան մի քանի քայլեր, որոնք ՀՀ կառավարությունը հենց հիմա է պետք անի.

  1. Ձևավորել օպերատիվ շտաբ, որի միջոցով հնարավոր կլինի կազմակերպել տարատեսակ օգնությունների տրամադրումը Լիբանանին, հայերի տեղափոխումը ՀՀ (եթե այդպիսի ցանկություն հայտնող կլինի լիբանանահայության մեջ), մեր ԱԻՆ–ի ներգրավումը փրկարարական աշխատանքներին և այլն,
  2. ՀՀ–ն պետք է ֆինանսական օգնություն հատկացնի Լիբանանին։ Դա կարող է լինել խորհրդանշական գումար, բայց կարևորն այն է, որ արձանագրվի՝ մենք օգնում ենք պետությանը, այլ ոչ միայն այնտեղի հայերին,
  3. «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով ֆինանսական ու այլ տիպի օժանդակություն ցուցաբերել լիբանանահայությանը՝ դրանով իսկ ընդգծելով հիմնադրամի համահայկական բնույթը և ցույց տալով, որ ՀՀ–ն ոչ միայն դրսից է գումար ակնկալում հայերից, այլ կարող է նաև ինքն օգնել դրսում դժվարության մեջ հայտնված հայերին։

Իսկական բարեկամը դժվարության պահերին է երևում։ Լիբանանը մեր բարեկամն է, և մենք պետք է բարեկամական վարքագիծ դրսևորենք։ Ե՞րբ, եթե ոչ հիմա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ